Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն

Ինքնատիրապետումը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում

Ինքնատիրապետումը մարդկանց ավելի երջանիկ է դարձնում

Մարդիկ, ովքեր դեռ մանկությունից սովորել են հետևել կարգուկանոնին, հետագայում ավելի առողջ կենսակերպ են վարում, պակաս ֆինանսական խնդիրներ են ունենում և հազվադեպ են խախտում օրենքը:

Journal of Personality and Social Psychology ամսագրում հրապարակված հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ կամքի ուժի տեր մարդիկ ավելի շատ են դրական զգացողություններ ունենում և ավելի գոհ են իրենց կյանքից, քան կանոնակարգին պակաս հետևողները:

Փորձի արդյունքում պարզ է դարձել, որ մարդը տրվում է 5 ցանկություններից միայն երկուսին: Իսկ իրենց ցանկություններին հաճախ տրվող մարդիկ ավելի շատ բացասական զգացմունքներ են ունեցել, քան նրանք, ովքեր որոշ չափով չեն կորցրել ինքնատիրապետումը:

Գիտնականների ենթադրությունը հաստատվել է նաև հետագա հետազոտությունների արդյունքում: Մարդկանց մեկ այլ խմբի առաջարկվել է սմարթֆոններին գրել իրենց ցանկությունները: Բացի այդ, նրանք պետք է նշեին, թե որքան հաճախ են դիմակայել իրենց նպատակներին հակասող ցանկություններին:

Արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր կարողանում են զսպել իրենց ինքնաբուխ ցանկությունները, իրենց ավելի լավ են զգում և գոհ են կյանքից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. studentzona.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ